Խնձորի այգու տոնը

0
394

Վիպասան Ստեփան Զորյանի խնձորի այգում արդեն 122-րդ տարին է, ինչ մեծանուն գրողի ծննդյան օրը վերածվում է Խնձորի այգու տոնի:  Միջոցառմանը ներկա էին թանգարանի հիմնադիր-տնօրեն Ջուլիետա Եղյանը և նախկին տնօրեն, բանաստեղծ Ռազմիկ Պողոսյանը: Տոնական միջոցառմանը հիշատակվեց սիրված արձակագրի անցած գրական ուղին, անդրադարձ կատարվեց Զորյանի մարդկային կերպարին, եղավ նաև բեմադրություն արձակագրի ստեղծագործություններից մեկի հիման վրա: Խոսելով Զորյան արձակագրի մասին, մերօրյա գրողներից ոմանք կարծիք են հայտնում, որ նա վաղուց արդեն դարձել է Լոռվա խորհրդանիշ, լրացնելով բնաշխարհի թումանյանական փառավոր անվանաշարքը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ