Ազգային փոքրամասնությունները Լոռու մարզում

0
147

«Ռոսիա» ՀԿ-ն հանրապետության տարածքում ունի 14 մասնաճյուղ: Վանաձորի մասնաճյուղը գործում է 2000թ-ից՝ նախագահությամբ Տատյանա Ռուդոմյոդկինայի: Լոռու մարզում Վանաձորից զատ մասնաճյուղեր են գործում նաեւ Ստեփանավանում եւ Ալավերդիում: Ձեռք ձեռքի «Ռուսաստանի բարեկամներ» ՀԿ ՎՄ հետ՝ նախագահությամբ Վախթանգ Մելիքսեթյանի, մասնաճյուղը նպաստում է Վանաձորում ռուս մշակույթի տարածմանը:
Լոռու մարզում Ուկրաինական համայնքը եւս ունի իր ներկայացուցչությունը: «Ուկրաինա»Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիայի մասնաճյուղը Վանաձորում գործում է 1998թ-ից՝ նախագահն է Լյուդմիլա Բալայանը:
Լոռու մարզում գործող մասնաճյուղերից զատ, գործում է նաև ՛՛Ռուսական մշակույթի օջախ՛՛ ՀԿ-ն՝ հիմնադիր-նախագահությամբ բ.գ.թ., դոցենտ Ջուլիետա Կուզինայի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ