Լոռու մարզում գյուղտեխնիկայի խիստ պակաս կա

0
104

Լոռու մարզում գլուղատնտեսության ոլորտի առավել պակասավոր կողմը գյուղտեխնիկան է: Հնացած սարքավորումները վաղուց նորերով փոխարինելու կարիք կա, սակայն գյուղացու գրպանի պարունակությունը նվազ է գյուղտեխնիկայի իրական արժեքների համեմատ: Այս հարցով գյուղացուն աջակցելու նպատակով ՀՀ կառավարությունը 2011-ին մշակել է նոր ծրագիր, ըստ որի գյուղացիների պահանջարկի քանակով Բելոռուսիայից անհամեմատ ավելի մատչելի գներով հնարավոր կլինի գյուղտեխնիկա գնել: Իրականացվում են առաջին քայլերը. 78 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ տեխնիկան ՀՀ-ին կտրամադրվի 50 հազար ԱՄՆ դոլարով, պետությունն իր հերթին կվճարի տեխնիկայի արժեքի 50 տոկոսը, գյուղացուն կմնա վճարելու մյուս կեսը, որը պետության միջնորդությամբ բանկերը վարկ կտրամադրեն 5-7 տարի մարման ժամկետով: Այս տարբերակը արտասահմանյան ֆերմերին կարող էր թվալ ուղղակի հեքիաթային, սակայն հայ գյուղացու համար 5-7 տարում 25.000 ԱՄՆ դոլար վարկ վճարելը մեղմ ասած սխրագործության կնմանվի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ