Հայ պոեզիայի եւ ասմունքի մանկապատանեկան փառատոն

0
293

19-րդ անգամ Վանաձորի քաղաքապետարանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը նախաձեռնեց Հայ պոեզիայի եւ ասմունքի մանկապատանեկան փառատոնը: Փառատոնի առաջին փուլին, որը կայացել է Վանաձորի հիմնական եւ ավագ դպրոցներում, մասնակցել են շուրջ 600 աշակերտներ: Պատրաստվածության բարձր մակարդակի շնորհիվ երկրորդ փուլ են անցել 400-ից ավելի մասնակիցներ:Դպրոցներից զատ փառատոնին մասնակցում են երեխաների խնամքի եւ պաշտպանության Վանաձորի թիվ 1 գիշերօթիկ հաստատության եւ բարեգործական ու սոցիալական հասարակական կազմակերպությունների սաները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ