Ֆուդոկան-շոտոկան մարտարվեստի առաջնություն

0
317

Իջեւանի, Դիլիջանի, Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի եւ շրջակա գյուղերի շուրջ 70 աղջիկների եւ տղաների մասնակցությամբ կայացավ ֆուդոկան շոտոկան մարտարվեստի Լոռու եւ Տավուշի մարզերի գավաթի առաջնություն, որը ընթանում էր 4 փուլով՝ անհատական կատա, որը երեւակայական մենամարտ է. մարզիկը մենամարտում է երեւակայական հակառակորդի հետ, անհատական կումիտե, երբ 2 հոգի միասին մենամարտում են եւ 1.5-2 րոպեի ընթացքում փորձում իրենց հնարքներն այնպես կազմակերպել, որ ճիշտ լինի, թիմային կատայի ժամանակ մասնակցում են միաժամանակ 3 հոգի, ովքեր համաչափ շարժումներ են անում: էմբու կումիտեի մրցաձեւին մարզիկներին տրվում է 1 րոպե ժամանակ, որի ընթացքում նրանք անընդհատ պետք է մենամարտեն ստեղծագործաբար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ