Վանաձորցիները միանում են Թեղուտի պաշտպանությանը

0
96

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության գրասենյակում վանաձորցի բնապահպան-ակտիվիստները քննարկել են առաջիկա կիրակին՝ հունվարի 15-ին տեղի ունենալիք ճանաչողական ակցիան հանուն Թեղուտի անտառի փրկության: Բնապահպանները  բազմիցս նշել են, որ «Արմենիան Քափր Պրոգրամ» ընկերության կողմից Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման ծրագրի հետեւանքով Լոռու մարզում ոչնչացվում է պաշտոնական տվյալներով 357 հա անտառ, բազմաթիվ հազվագյուտ կենդանական եւ բուսական աշխարհի տեսակներ, առաջանում է ստորգետնյա ջրերի թունավորման մեծ վտանգ: Մանրամասները՝ տեսանյութում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ