«Մեր բանակը 20 տարեկան է»

0
209

Վանաձորի գեղարվեստի դպրոցը եւս տվել է ազատամարտիկներ, եւ ներկայիս սերունդը նրանց օրինակով է դաստիարակվում: Վանաձորի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ՀՀ բանակի կազմավորման 20-ամյակի կապակությամբ Վանաձորի գեղարվեստի դպրոցում կայացել է «Մեր բանակը 20 տարեկան է»  թեմատիկ աշխատանքների մրցույթ-ցուցահանդես: Ցուցահանդեսին մասնակցել են 8-18 տարեկան  54 աշակերտներ: Աշակերտների կտավներում նկատելի է հայ զինվորի հանդեպ մեծագույն հավատը: Պատանի Էդգար Կոստանդյանը հավատում է, որ իր նկարած զինվորները հայոց եռագույնը Մասիս են հասցնելու: Մանրամասները՝ տեսանյությում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ