ԿԵՂԾ ՕԳՏԱՏԵՐԵՐԻՆ

Ֆեյսբուքում արդեն դեզինֆորմացիան խեղդում է, կեղծ օգտատերեը վխտում են: Եթե դուք իսկապե՞ս այս կամ այն թեկնածուի օգտին եք դա անում, ապա արեք ձեր էջերից: Այս գործելաոճը պատիվ չի բերում մեր քաղաքին: Հասկանում եմ, բորբոքվում են կրքերը, դե 17 տարի անց նոր քաղաքապետ ենք ունենալու, բայց էնպես մի արեք, որ ձեր ընտրյալը ֆեյքերով հեղինակություն ձեռք բերի: Մեր քաղաքում հեռուստաընկերություններ կան և օրենքով սահմանված կարգով բոլոր թեկնածուները հանդես կգան, կներկայացնեն իրենց ծրագրերը, այդ տեսանյութերը կտեղադրվեն համացանցում: Մենք պետք է քաղաքակիրթ ձևով անցկացնենք մեր ընտրությունները, յուրաքանչյուրս ազնվորեն կատարելով մեր գործառույթները, մենք ուզում ենք, որ արդար, թափանցիկ ընտրություններ լինեն, որ Վանաձորի ապագա քաղաքապետը իր թիկունքում իսկապես զգա ժողովրդի վստահությունը: Ես անձամբ, մեր հեռուստաընկերության անունից խոստանում եմ, որ ինչպես բոլոր ընտրություններին, այս անգամ էլ կստանաք հագեցած ու ճշգրիտ ինֆորմացիա, գիտակցված ընտրություն կատարելը շատ կարևոր է: Բան չմնաց, 5 օրից պաշտոնական քարոզարշավ կլինի: Եկեք պայմանավորվենք, որ ֆեյքերով չենք խանգարի թեկնածուներին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ