LORI TV — «Հայացք ներսից» Թողարկում 22 Ստեփանավան. չկայացած համատիրություններ


Ստեփանավան համայնքում համատիրություններ չեն գործում, այնպես ինչպես մարզի Ալավերդի և այլ քաղաքային համայնքներում՝ բացառությամբ մարզկենտրոն Վանաձորի: 2000 թվականին Ստեփանավանում համատիրություններ ստեղծելու փորձ արվել է: Դրանք կազմավորվել են «Աշոտաբերդ» և «Ամերիկական» թաղամասերում և գոյատևել ընդամենը 3 ամիս: Որո՞նք են համատիրությունների չկայացման պատճառները և, առհասարակ, ի՞նչ է արվում մեր երկրում համատիրությունների ինստիտուտի կայացման ուղղությամբ:

«Հայացք ներսից» հեռուստահաղորդումը ստեղծվել է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում, որը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ