Սամվել Խալաթյանի «Ճիշտը»

Երեկ ՀՀԿ-ական երգիծաբան Սամվել Խալաթյանն, իր «Ճիշտն ասած» հաղորդման ընթացքում,
Լուսասվոր Հայաստան կուսակցությանը հորդորեց արժանապատիվ մրցակցել։
Հայտնի երգիծաբանը, ինչպես միշտ փայլում է իր սուր մտքով և հումորի բարձր զգացումով։
Պարոն Խալաթյան, գնահատելով ձեր հումորը պետք է հակադարձեմ
-Այդ Լուսավոր Հայաստանն է՞, որ դասատուներին, դասախոսներին, մանկապարտեզների դայակներին և այլ պետ աշխատողներին ստիպողաբար տանում է հանդիպումների։
-Այդ Լուսավոր Հայաստանն է՞, որ քաղաքապետարանի ու մարզպետարանի ենթակա հիմնարկներում մարդկանց տեռորի է
ենթարկում, որ եթե ձայն չտան իրենց օգտին, ապա աշխատանքից կազատվեն։
-Այդ Լուսավոր Հայաստանն է՞, որ քսան օր շարունակ Վանաձորի բոլոր այգիներում առավոտյան 12-ից մինչև երեկո
ռեզերվ է արել հանրահավաքի համար ու փակել մյուս կուսակցությունների հանրահավաք անելու հնարավորությունը։
-Այդ Լուսավոր Հայաստանն է՞, որ իր միակ թեկնածուի նկարները փակցրել է, բոլոր թույլատրված ու արգելված վայրերում։
և վերջապես
-Այդ Լուսավոր Հայաստանն է՞, որ հանրությանը քաջ հայտնի է, որպես հմուտ ընտրակեղծարար և ընտրակաշառքի մշակույթի կորղ։
Իհարկե ՈՉ, սա ՀՀԿ-ի վարքագիծն է ու ՀՀԿ-ի պատկերացրած արժանապատիվ մրցակցությունը։
Այս ցանկը շատ երկար է պարոն Խալաթյան, սրան դեռ առիթ կունենանք անդրադառնալու։
Սակայն հույս եմ հայտնում որ այսքանը բավարար է, որ ձեր առաջիկա հաղորդումներում ՀՀԿ-ին արդար մրցակցության կոչեր հղեք։
Եվ վերջում, պարոն Խալաթյան, բեմականացումներից ու հանրահավաքներից խոսելիս, ճիշտ կլիներ հանրությանը ներկայացնեիք, թե քսան օր շարունակ, ինչ բեմադրություններ ու թատրոններ է պատրաստվում ՀՀԿ-ն ներկայացնել
Վանաձորի բոլոր այգիներում ու հրապարակներում, առավոտյան 12:00-ից մինչև ուշ երեկո։
Տարածելը խրախուսվում է:
Էդգար Մարուքյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ