՛՛Քաղաքացի դիտորդ՛՛ նախաձեռնության հերթական դասընթացը Ստեփանավանում

0
277

2013-ին ձևավորված ՛՛Քաղաքացի դիտորդ՛՛ նախաձեռնությունը կոալիցիոն գործընկերների՝ ՛՛Թրանսփարենսի Ինթերնեշնլ՛՛ հակակոռուպցիոն կենտրոնի, ՛՛Իրավունքի Եվրոպա՛՛միավորում եւ Ժուռնալիստների ՛՛Ասպարե՛՛ ակումբ հասարակական կազմակերպությունների հետ սկսել է դիտորդների վերապատրաստման լայնածավալ գործընթացը: Նպատակն է՝ դիտորդական առաքելության միջոցով Հայաստանի ողջ տարածքում կանխել հնարավոր խախտումները առաջիկա ընտրություններին: ԱԺ ընտրություններին ընդառաջ՝ դիտորդների հերթական վերապատրաստումը Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում էր: ՛՛Քաղաքացի դիտորդ՛՛ խումբը ծրագրում է կամավոր դիտորդների ներգրավել շուրջ 1500 ընտրատեղամասերում, ովքեր բացառապես հասարակական հիմունքներով կիրականացնեն վերահսկողություն ընտրական գործընթացի նկատմամբ: Ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ եւ ժողովրդավարության ազգային հիմնադրամի համաֆինանսավորմամբ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ