Մարտի 5-ին Երկրապահները խնկարկել են Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակը

0
87

Հայ հասարակական-քաղաքական եւ ռազմական գործիչ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը մարտի 5-ին կդառնար 58 տարեկան: Չխախտելով ավանդույթը՝  Երկրապահ կամավորականները, մարզի հոգևոր և աշխարհիկ այրերի, կրթական հաստատությունների ներկայացուցիչների հետ հավաքվել էին Սպարապետի արձանի մոտ: 1 րոպե լռությամբ  խոնարհում բերելով Սպարապետի հիշատակին՝ ներկաները խոսեցին հայրենիքի պաշտպանության ու բանակաշինության գործում Վազգեն Սարգսյանի ունեցած անուրանալի ավանդի մասին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ