Վահրամ Բաղդասարյանը քարոզարշավային հանդիպումն սկսել է Վանաձորի մարզապալատում

0
938

Տարիների  պատգամավորական աշխատանք,  պարբերական հանդիպումներ բնակչության հետ՝ խնդիրներին ականջալուր լինելու և հոգսերը փոքր ինչ թեթևացնելու պատրաստակամությամբ:  Մարզապալատը բազմամարդ էր: Համակիրները եկել էին անձամբ պատգամավորին լսելու և նախընտրական ծրագրերին տեղեկանալու: Պաշտոնական քարոզարշավի 1-ին  հանդիպումը ՀՀԿ-ի ռեյտինգայինով առաջադրված պատգամավորության թեկնածու Վահրամ Բաղդարասարյանն սկսեց Վանաձորի մարզապալատում հավաքված վանաձորցիների հետ: Վահրամ Բաղդասարյանը, խոսլեով առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին, նշեց, որ այս ընտրությունները տարբերվում են նախորդներից, որովհետև սկիզբ են դնելու երկրի կառավարման նոր՝  խորհրդարանական մոդելին: Որպես ՀՀԿ-ական թիմի անդամ, ակնկալելով ժողովրդի աջակցությունը, նա ընդգծեց, որ ՀՀԿ-ն այս ընտրություններին ներկայանում է  նոր ու ուժեղ թիմով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ