՛՛Ժողովուրդն ԱԺ-ում խոսող, այլ ոչ թե լսող ու լռող պատգամավորների կարիք ունի՛՛ ՛՛ԵԼՔ՛՛ դաշինք

0
1112

Սպիտակի տարածաշրջանում քարոզարշավների հերթական օրը վերջին երկու՝ Սարահարթ եւ Գոգարան համայնքներ ՛՛ԵԼՔ՛՛ դաշինքի Լոռու մարզի թեկնածուները հասան արդեն երեկոյան: Գյուղում շրջելուց եւ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի գործունեության հաշվետվության բուլկետները բաժանելուց հետո ՛՛ԵԼՔ՛՛-ի թեկնածուները զրուցեցին բնակիչների հետ: Հրանտ Այվազյանը թիվ 9 ընտրատարածքի ռեյտինգային ցուցակում երկրորդն է: Հիմնավորում է նախ ՛՛Լուսավոր Հայաստան՛՛ կուսակցությանն, ապա ՛՛ԵԼՔ՛՛ դաշինքին անդամակցելու իր հստակ դիրքորոշումը: 5 տարի առաջ, երբ Վանաձորի թիվ 30 ընտրատարածքում պատգամավորության թեկնածություն էր առաջադրել Էդմոն Մարուքյանը, իրենք համոզված էին, որ ի դեմս Մարուքյանի, վանաձորցին ունենալու է մշտապես հասանելի, բնակիչների խնդիրներին հաղորդակից ու ականջալուր, խոսող, այլ ոչ թե լսող ու լռող պատգամավոր: Ժամանակը եւ Էդմոն Մարուքյանի պատգամավորական հմուտ գործունեությունը ոչ միայն հաստատեցին, այլեւ գերազանցեցին բոլորի սպասելիքները: Սակայն նույն ժողովրդի խոսքով, նրա պես պատգամավորների թիվը ԱԺ-ում հարկավոր էր բազմապատկել, եւ նման հաղթանակի համար իսկական ընդդիմադիր ուժերին պահանջեցին միավորվել: Մասնակցելով ԱԺ ընտրություններին, ՛՛ԵԼՔ՛՛ դաշինքը լիարժեք ներկայացնում է ժողովրդի շահն ու պահանջը՝ ակնկալելով, որ մարդիկ իրենց համարձակ քայլով կհնչեցնեն իրենց ձայնն ու կհաստատեն ազգի հաղթանակը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ