“ՕՐՕ՛՛ դաշինքը Հայաստան-Սփյուռք-Արցախ միասնության խորհրդանիշն է:” Վարդան Օսկանյան

0
456

Քարոզարշավի շրջանակներում Վանաձորի Արցախ պուրակում  վանաձորցիների հետ հանդիպման էին եկել ՛՛Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան՛՛ դաշինքի անդամները՝ դաշինքի անդամ 3 կուսակցությունների առաջնորդների գլխավորությամբ: Նրանք խոսեցին առաջիկա ընտրությունների կարեւորությունից, դաշինքի ծրագրերից եւ երկրում բարեփոխումներ իրականացնելու իրենց քայլերից: Վարդան Օսկանյանը նախընտրեց չանդրադառնալ իշխանության ձախողումներին եւ բացթողումներին՝ հաշվի առնելով, որ ամեն օր վանաձորցիներն իրենց մաշկի վրա են զգում այդ ամենը:  Տնտեսական աճի, դիվանագիտության ու ժողովրդավարության վրա հենվելով՝ դաշինքը շատ կարճ ժամանակահատվածում պատրաստ է էական եւ տեսանելի փոփոխություններ իրականացնել: Վարդան Օսկանյանի խոսքով՝ ՛՛ՕՐՕ՛՛ դաշինքը Հայաստան-Սփյուռք-Արցախ միասնության խորհրդանիշն է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ