՛՛Օրակարգում կշռադատված ընտրություն կատարելն է՛՛: Վահրամ Բաղդասարյան

0
782

Շարունակվում են ԱԺ պատգամավորության թեկնածու Վահրամ Բաղդասարյանի քարոզարշավային հանդիպումները Վանաձորի տարբեր թաղամասերում և հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակազմերի հետ: Հացաբուլկեղենի արտադրությամբ զբաղվող ՛՛Ռուդել՛՛ ձեռնարկությունում  ԱԺ պատգամավորության թեկնածուին դիմավորում են ավանդական աղուհացով և հոտնկայս ծափահարություններով: Փորձելով չչարաշահել աշխատակիցների համբերությունն ու ժամանակը, հայցելով նրանց ներողամտությունը, պատգամավորության թեկնածուն կանգ  է առնում  հիմնական ասելիքի վրա. կարևորել մասնակցությունն ընտրություններին, որովհետև այսուհետ վերանում է նախագահի ընտրությունը, երկիրը ղեկավարվելու է խորհրդարանի կողմից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ