Հայ պոեզիայի եւ ասմունքի համաքաղաքային 24-րդ փառատոնի եզրափակիչ փուլը

0
600

Վանաձորի Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու սրահում կայացած Հայ պոեզիայի եւ ասմունքի համաքաղաքային 24-րդ մանկապատանեկան փառատոնի եզրափակիչ փուլի մասնակիցներից Մերի Մարանդյանը մինչ ելույթ ունենալը կիսվում է տպավորություններով: Մերին ժյուրիի դատին էր ներկայացրել հատված Հրանտ Մաթեւոսյանի ՛՛ՙԾառերը՛՛ ստեղծագործությունից: Փառատոնի՝ անձի գեղագիտական ճաշակի եւ մտածողության ձեւավորման առանձնահատկություններից է խոսում մյուս մասնակիցը՝  Անահիտ Գեւորգյանը:  Փառատոնի հիմնադիր Լեռնուհի Գեւորգյանի փոխանցմամբ եզրափակչին մասնակցել են տարբեր տարիքային խմբի 120 աշակերտներ՝ Վանաձորի գրեթե բոլոր դպրոցներից:  Նա ցավով է նշում,- Փառատոնը որքան արժեքավոր է բովանդակային առումով, նույնքան  աղքատիկ՝ ֆինանսական տեսանկյունից: Հիմնադրման 24 տարիների ընթացքում փառատոնը երբևէ չի հովանավորվել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ