Լոռու մարզային գրադարանում նշել են Եղիշե Չարենցի ծննդյան 120-ամյակը

0
569

Լոռու մարզային գրադարանում չարենցյան լսումներ էին հրավիրվել՝ նվիրված հանճարեղ բանաստեղծի՝ Եղիշե Չարենցի ծննդյան 120-ամյակին: Մեկ րոպե լռությամբ ներկաները հարգեցին թե՛ բանաստեղծի, թե՛ օրերս իր մահկանացուն կնքած չարենցապաշտ-չարենցագետ Մելս Սանթոյանի հիշատակը: Չարենցի կյանքի մութ ու քողազերծված անցքերն իր զեկույցում բացահայտեց բ.գ.թ., դոցենտ Գայանե Մալումյանը: Չարենցասեր լսարանին Գայանե Մալումյանը հրամցրեց նաեւ բանաստեղծություններ, ինչը  ՎՊՀ-ի առաջին կուրսի մագիստրանտ Կարեն Մանուչարյանին ակամա հիշեցրել էր մեծ չարենցագետ Մելս Սանթոյանի դասախոսությունները, թե ինչպես էր նա ամեն անգամ հուզվում՝ Չարենցի անունը լսելիս:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ