՛՛Հանրապետական տզրուկների աշխարհում ինձ նմանը տեղ չունի՛՛,-ասում է անդամահատված Աշոտ Մատինյանը

0
1095

2011 թվականի նոյեմբերի 10-ին անհավատալի հնչեց ՛՛Լոռի՛՛ հեռուստաընկերության թեժ գծին ահազանգած բնակչի պատմությունը: Երեւանյան խճուղու 129 շենքի 34 տան բնակչուհի 79-ամյա Անիչկա Շուշանյանը մահափորձ էր կատարել որդու՝ Աշոտ Մատինյանի վրա: Տեսանյութ պատրաստեցինք, հրապարակեցինք այն հանգամանքները, որ կարող էին տարեց կնոջը դրդել նման սահմռկեցուցիչ արարքի: Աշոտ Մատինյանն այս 6 տարիների ընթացքում մնացել էր մեր ուշադրության կենտրոնում: Ի վերջո, նրա այն համոզմունքը, որ մահափորձը իրեն հայրական տնից վռնդելու նպատակ է հետապնդել, կարծես թե հաստատվեց, եւ նրա պնդմամբ խիստ կասկածելի դատավարության արդյունքում նշված բնակարանի սեփականատեր դարձավ Աշոտի կրտսեր եղբոր կինը: 2016-ի նոյեմբերին 60-ամյա Աշոտ Մատինյանը կրկին դիմել էր ՛՛Լոռի՛՛ հեռուստաընկերություն եւ տեղեկացրել, որ իրեն վռնդել են հայրական տնից, եւ ինքն ապրում է գերեզմանների տարածքում: Խնդրեց միջնորդել կացության հարցը լուծելու: Քաղաքապետարանի համապատասխան բաժնի միջնորդությամբ Աշոտ Մատինյանին հատկացվեց Դիմաց թաղամասի հանրակացարանի 406-րդ սենյակը: Եվ ահա նա կրկին այցելել էր մեր հեռուստաընկերություն եւ հերթական անգամ հանդիպեցինք հերթական սարսափելի իրողությանը: Հեռացվել է Աշոտ Մատինյանի աջ ոտքը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ