Վերջին մտքի իրենց հեքիաթն էին պատմում Վանաձորի մանկատան սաները

0
315

Ազգային արժեքների, գաղափարների եւ ընդհանրապես պատմության վերաբերյալ առաջին դասերը սովորաբար առնում ենք ծնողներից եւ կյանքի հերթական փուլերում հենց այդ դասերի վրա ենք կառուցում մեր ապագան: Նույն գործընթացը մի փոքր այլ կերպ է ընթանում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների մոտ, որոնք հարենասիրության իրենց ողջ պաշարը կրում են արյան մեջ եւ իրենց գենի, իսկ գիտելիքը լրացնելու ժամանակն ու հնարավորությունը նրանց շռայլորեն չի տրվում: Վանաձորի մանկատան սաները, սակայն, շնորհիվ մանկավարժների հետեւողականության, կարողացել են ոչ միայն ընկալել մեր ժողովրդի պատմությունն ու դրա խորհուրդները, այլեւ իրենք են այդ ամենը փոխանցում մյուսներին: Վանաձորի Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցում նրանք եկել էին պատմելու ՛՛Վերջին մտքի հեքիաթը՛՛: Միջոցառումը նվիրված էր Հայոց Մեծ Եղեռնի 102-րդ տարելիցին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ