Հարուցված վարչական վարույթի լսումները հետաձգվել են մինչեւ մայիսի 22-ը:

0
335

՛՛Մունետիկ՛՛ լրատվականի մայիսի 5-ի թողարկմանը անդրադարձել էինք  Վանաձորի Գրիգոր Լուսավորչի 52 և Լազյան 45 շենքերի բնակիչների բողոքին:  Հիշեցնենք՝ նշված շենքերի միջանկյալ հատվածը, առանց նրանց համաձայնության, 2002-ին ավագանու որոշմամբ օտարվել է: 2007-ին սեփականատերերը փորձել են շինաշխատանքներ իրականացնել, բնակիչները չեն թողել: Վերջին շրջանում սեփականատերերի կողմից կրկին ակտիվություն նկատելով՝ բնակիչները դարձյալ պատրաստվում են թույլ չտալ շինարարությունը:  Ըստ Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնի ներկայացրած փաստաթղթերի՝ հարուցվել է վարչական վարույթ: Սեփականատերեր Կոնստանտին Խաչատրյանն ու Հովհաննես Եղիազարյանը հրավիրվել էին լսումների: Հովհաննես Եղիզարյանն ու իր փաստաբանը, ինչպես տեղեկացվեց՝ օբյեկտիվ պատճառներով չէին ներկայացել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ