“Ոնց որ լավ չեք աշխատում”: Արտեմ Ասատրյանը՝ Լոռի թիվ 1 ԲՍՓՀ նախագահին

0
1174

Լոռի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի աշխատանքային այցի կանգառներից էր նաև  Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը: Այստեղ ընթանում են շինաշխատանքներ՝ կառավարության և ՀԲ-ի համաֆինանսավորմամբ՝ սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագրի շրջանակներում: Նախարարը ծանոթացավ շինարարության ընթացքին, շահագործման ժամկետներին: Վերանորոգման աշխատանքներն իրականացնող ՛՛Բիդեք՛՛ ընկերության լիազոր ներկայացուցիչ Ռոբերտ Հարությունյանը Արտեմ Ասատրյանին տեղեկացրեց, որ աշխատանքների ձգձգվելը պայմանավորված էր ձմռան ցուրտ ամիսներով: Ամենայն հավանականությամբ շենքը շահագործման կհանձնվի այս հուլիսին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ