՛՛Քաջաց հետքերով՛՛ գրական երեկոն նվիրված էր Մայիսյան եռամարտին

0
244

Մայիսյան եռատոների նկատմամբ անտարբեր չմնաց Սարգիս Թեւոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջը: Լոռու մարզային գրադարանում կազմակերպված ՛՛Քաջաց հետքերով՛՛ գրական երեկոն նվիրված էր հաղթական մայիսին ու հերոսներին: Երեկոյին մասնակցում էին քոլեջի տարբեր բաժինների 13 ուսանողներ: Վանաձորի փոխքաղաքապետ, պատմական գիտությունների թեկնածու Արման Բերնեցյանը պատմական էքսկուրս կատարեց՝ ընդգծելով մայիսյան հաղթանակների կարևոր նշանակությունը, հաղթանակներ, որոնցով պետք է հպարտանանք, բայց չթուլանանք, քանզի պատերազմը չի ավարտվել, քանի դեռ չի լուծվել Արցախի ինքնորոշման հարցը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ