՛՛Ուզում էինք տեսնել մեր քաղաքապետին, խոստանում էր նոր էջ բացել, բացեցինք՝ նույն էջն է՛՛:

0
649

Առավոտից Հայքի հրապարակում մի շարք երթուղիներ սպասարկող միկրոավտոբուսների եւ տաքսու վարորդներ բողոքի ակցիա էին կազմակերպել քաղաքապետարանի դիմաց: Պատճառը Վանաձորի անբարեկարգ ճանապարհներն են, ամեն քայլափոխի հանդիպող փոսերը, որոնցից արդեն նույնիսկ խուսափել չի լինում: Վարորդների խոսքով փոսային նորոգման համար կտրտված եւ չլցված փոսերով ճանապարհները ոչ միայն  վթարավտանգ են, այլև իսկական աղետ թե՛ իրենց, թե՛ ուղևորների համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ