Տ. Չուխաջյանի անվան արվեստի դպրոցի սան Դավիթ Դալլաքյանն ունեցել է առաջին մենահամերգը:

0
252

Երաժշտությունը ողջ մարդկությանը ծանոթ մայրենի լեզուն է: Կախարդանքի ամենաուժեղ դասարանից է դուրս եկել Դավիթ Դալլաքյանը, ով ճակատին ունեցած դրոշմով հետո է համապատասխան ձևի մեջ տեղավորելու իր թռիչքներն ու հույզերը: Ծնվելով երաժիշտների ընտանիքում, աշխարհ է բերել իր ներսում խնամքով մտապահած շնորհները՝ բաղկացած ձայնից, ռիթմից ու հնչյունից, որը լսել է ոչ թե դրսի աշխարհից, այլ ներսի իրականությունից: Մարմնավորելով Դավթի միտքը, երաժշտությունը նրան տարել է սաքսոֆոնի դասարան, ուղիղ Ռոբերտ Ռիգանյանի մոտ: Վանաձորի Տիգրան Չուխաջյանի անվան արվեստի դպրոցում փողային գործիքների բաժնի երրորդ դասարանի աշակերտ, սաքսոֆոնահար Դավիթ Դալլաքյանի առաջին մենահամերգն էր:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ