Իսկ կովերն անխռով արածում էին քաղաքի կենտրոնում

0
430

Վանաձորի քաղաքապետարանի ոչ պատշաճ վերահսկողության և հետևողականության արդյունքում, քաղաքի գետերի մի շարք հատվածներ մեր անփույթ համաքաղաքացիների թեթև ձեռքով վերածվել են աղբավայրերի: Աղբը ոչ սահմանված վայրերում թափելու՝ օրենքով սահմանված 30.000 դրամ տույժ-տուգանքի պահանջը, սակայն, մնացել է թղթին:  ՛՛Պատժելու մեխանիզմը պետության կողմից լավ է մտածված, դժվարը՝ օրինազանցներին գտնելն է՛՛,- ասում է ՎՔԱ Կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Կարեն Պառավյանը և քաղաքացիներին համագործակցության եզրեր առաջարկում. աղբարկղերի հեռավորության կամ բացակայության դեպքում իրազեկել  կոմունալ բաժնին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ