18-ամյա աղջիկը սովից ուշագնաց է եղել նկարահանման պահին

0
2622

Գրիգորյանների բազմանդամ ընտանիքում խնդիրներն ավելի շատ են, քան եկամուտները: 7 անձից բաղկացած ընտանիքը 53  ամյա հորեղբոր՝ Գրիգոր Գրիգորյանի ամսական  19 000 դրամ թոշակի հույսին է: -Լինում է՝ օրերով քաղցած են մնում երեխաներս,-ասում է ընտանիքի մայրը՝ տիկին Վալյան:  Մեր նկարահանման պահին էլ 18 ամյա Նատալյան քաղցից ուշաթափվեց: Պարզվեց՝ աղջիկը ողջ օրը ոչինչ չի կերել: 2 տարի առաջ էլ՝ յոթնամյա Անժելային են կորցրել՝ լուրջ առողջական խնդիրների պատճառով: ԲՍՓ-ը նախկին հանձնաժողովն անգամ չի ճանաչել երեխայի հաշմանդամությունը: Մարտից այլևս նպաստ չեն ստանում. օրենքով չի հասնում: Խանութում պարտքեր ունեն կուտակած,  օգնող ձեռքերն էլ հատուկենտ են: Իշխանավորներին չեն դիմել. հույս չունեն, թե կօգնեն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ