ՎՊՀ-ի 24 շրջանավարտներ ձեռնադրվել են որպես մագիստրոսներ:

0
601

ՎՊՀ-ի դահլիճում 2016-2017 ուսումնական տարվա մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձման հանդիսավոր արարողությունն էր: Բուհի պատերի ներսում շրջանավարտները մի վերջին անգամ հարազատ  դասախոսներից գովեստի ու խրախուսանքի խոսքեր լսելու առիթ ունեցան, դասախոսների, որոնցից ոչ միայն գիտելիք, այլև  կյանքի դասեր են առել 6 տարի շարունակ՝ խոստանալով գիտելիքները ծառայեցնել երկրի առաջընթացին: Շրջանավարտներին շնորհավորեց ՎՊՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը, գնահատանքի արժանացրեց  մագիստրոսներին` ձեռքբերում համարելով նաև նրանց՝ արտասահմանյան տարբեր բուհերում սովորելու հանգամանքը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ