՛՛Հայաստանի մանուկներ՛՛-ի նախաձեռնությամբ անվճար բուժզննություն են անցել մարզի շուրջ 170 բնակիչներ

0
292

Թումանյան համայնքի  հետ ՛՛Հայաստանի մանուկներ՛՛ հիմնադրամի  համագործակցությունը տարիների պատմություն ունի: Հիմնադրամի առողջապահական թիմի բժիշկները պարբերաբար են լինում այստեղ:  2-րդ տարին է՝ համայնքն ընդգրկվել է կրծքագեղձի և վահանաձև գեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման համայնքների շարքում: Գրեթե 3 տարի է՝ հիմնադրամը համագործակցում է  ամերիկահայ բժիշկ-բուժքույրերի ասոցիացիայի հետ: Բարեգործական բուզննության շրջանակներում ամերիկահայ բժիշկները կատարել են նաև վիրահատական միջամտություններ: Խմբի հետ շրջող ատամնաբույժն էլ անվճար  ծառայություններ է մատուցել գյուղական համայնքների երեխաներին: Համատեղ անվճար բուժզննության շրջանակներում հասցրել են լինել նաև Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի  մարզերի մի շարք համայնքներում: Ընդհանուր առմամբ միայն Լոռու մարզի Ալավերդի, Թումանյան և Արևածագ համայնքներում ամերիկահայ բժիշկների խումբը հետազոտել է շուրջ 170 բնակչի և կատարել 8 վիրահատություն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ