Թափանցիկ այլընտրանք՝ անլուծելի թվացող իրականությանը

0
139

Գյումրեցի նկարչուհի, արվեստագետ Գոհար Սմոյանի ՛՛Թափանցիկ այլընտրանք՛՛ նախագիծը Վանաձորում էր: Վանաձորի Քիմիագործների ամայացած այգում տեղադրվել էր  ՛՛Թափանցիկ այլընտրանք՛՛ ժամանակակից արվեստի գործը՝ ալյումինե կմախքով, թափանցիկ պոլիէթիլենային պատերով թափանցիկ քվեատուփ հիշեցնող փակ կուբ։ Ինտերակտիվ շփման միջոցով նկարչուհին առաջարկեց այգու անցորդներին գրել իրենց ցանկություններն ու առաջարկները, նաև քվերակություն կատարել՝ արտահայտելով տիրող իրավիճակի վերաբերյալ իրենց գոհունակությունը կամ դժգոհությունը: Ըստ արվեստագետի՝ նախագիծը շրջել է Երևան, Վանաձոր և Գյումրի քաղաքներով՝  նպատակ ունենալով ևս մեկ անգամ ընդգծելու, որ Հայաաստանը միայն Երևանը չէ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ