՛՛Վանաձորի այգիները բարձիթողի ու աղտոտված վիճակում են՛՛: Ահազանգում են վանաձորցիները

0
890

Հուլիսի 18-ին Վանաձորի բնակիչներից մեկը լուսանկարել էր  Վանաձորի Սայաթ-Նովայի անվան քաղաքային զբոսայգու՝ աղբով լի աղբարկղերը և տեղադրել իր Ֆեյսբուքյան էջում: Հրապարակումը մեծ արձագանք էր գտել: Այգու  սանհիգիենիկ վիճակով մտահոգ ու սրտացավ քաղաքացու բարձրացրած խնդրին արձագանքեց նաև ՛՛Լոռի՛՛ հեռուստաընկերությունը: ՛՛Մունետիկ՛՛ լրատվականի տեսախցիկն արձանագրեց ոչ միայն զբոսայգու աղտոտված վիճակը, այլև հնամաշ ու ժանգոտած աղբարկղերը, ջարդված նստարանները: Մինչ օրս այգում է նաև աշնան խաշամը,  ցամաքել են ցայտաղբյուրները, կիսաքանդ են տաղավարները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ