Բրոկոլին՝ Գարգառի գյուղատնտեսական բրենդ

0
733

Գարգառ համայնքում բրոկոլիի փառատոնը հետզհետե հաճելի ավանդույթի կարգավիճակ է ձեռք բերում՝ ամեն տարի իր շուրջը համախմբելով բազմաթիվ հյուրերի:  5 տարի է՝ գյուղի կանանց 5 հոգանոց խումբն զբաղվում է ոչ ավանդական մշակաբույսերի աճեցմամբ: Խմբի ղեկավար Արմինե Մուրադյանն ասում է, որ շնորհիվ բրոկոլիի՝ զբաղվածություն  են գտել  շուրջ 15 գյուղաբնակ կանայք: Աստիճանաբար նաև սպառման շուկան են ընդլայնում: Փառատոնի կազմակերպմանն աջակցել էր  World Vision Ստեփանավանի գրասենյակը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ