Համայնքային իշխանությունների անտարբերության պատճառով 40.000 կտոր գիրք ոչնչանում է:

0
422

Ապրիլի 18-ին Վանաձորի ավագանու նիստին  ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցության 15 անդամներ կողմ էին քվեարկել քաղաքի գրադարանային և մարզական կառույցները օպտիմալացնելու հարցին: Վանաձորի 8 գրադարանների աշխատակիցներ ստացան կրճատման մասին ծանուցագրեր, և արդյունքում 34 աշխատակիցներ զրկվեցին աշխատանքից: Փակված գրադարաններից 3-ը, տեղակայված դպրոցներում, նախատեսվում է հանձնել դպրոցներին: Դիմաց թաղամասում գործող թիվ 5 մասսայական գրադարանը ամբողջությամբ փակվեց՝ ելնելով անմխիթար շենքային պայմաններից: Ներկայում գործում են թիվ 2 և 3 մանկական, թիվ 4 մասսայական և թիվ 6 մանկամասսայական գրադարանները: Որոշումն ընդունած ավագանու անդամների հաշվարկներով՝ դրույքաչափների կրճատման արդյունքում համայնքային բյուջեն կխնայի 31,3 միլիոն դրամ: ՛՛Լուսավոր Հայաստան՛՛ խմբակցության ավագանու անդամները ձեռնարկել են իրավիճակի ուսումնասիրություն՝ գնահատելու որոշման նպատակահարմարությունը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ