Օգոստոսյան խորհրդակցությանը մանկավարժները ստացել են աշխատավարձերի բարձրացման ավետիսը:

0
438

Օգոստոսյան խորհրդակցությանը ներկա էին նաև ՀՀ ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանը, հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը: 2017-18 ուստարվա  հանրակրթության ոլորտի բարեփոխումներից, ձեռքբերումներից, բացթողումներից ու կրթական համակարգի առջեւ ծառացած խնդիրներից  խոսեց ԼՄԱ կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը: Նա անդրադարձավ նաեւ հանրակրթության ընդհանուր մակարդակին, դպրոցների  ֆինանսավորմանն ու  դպրոցների միջև մրցակցությանը: 2-րդ տարին անընդմեջ մարզպետարանի կրթության վարչությունը դպրոցներում ուսումնասիրություններ է իրականացնում, որոնք տեղիք են տվել բազմաթիվ մտահոգությունների:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ