Օրինական ապօրինություն: Սիզամարգերի փոխարեն՝ շաուրմայանոցներ

0
459

Դեռ սեպտեմբերի 7-ին Վանաձորի ավագանու ընդդիմադիր ԼՀԿ խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում նկարներ էր հրապարակել Մյասնիկյան փողոցի վրա, սիզամարգում տարվող շինաշխատանքների վերաբերյալ՝ համայնքի պատասխանատուներից պահանջելով օրինական հիմքերը: Այսօր նա դարձյալ նկարներ էր հրապարակել՝ նշելով, որ անպատասխանատվության արդյունքում այլանդակվում է քաղաքի տեսքը, և այս գործելաոճը ոչ մի կապ չունի քաղաքի զարգացման խոստումների հետ: Հիշեցնենք, Մամիկոն Ասլանյանն այս առթիվ լրատվամիջոցներին պարզաբանել էր, որ սիզամարգերում հողահատկացումն արվել է նախորդ քաղաքապետի օրոք. ՛՛Եթե մարդը էդ հողի նկատմամբ ունի իրավունքներ մենք չենք կարող մերժել՝ շինարարության թույլտվությունը տալիս ենք՛՛: Ստացվում է, որ շինարարության թույլտվություն տալով՝ Վանաձորի նոր էջ բացել խոստացողները ձևավորում են արատավոր պրակտիկա՝ կանաչապատելու և բարեկարգելու փոխարեն սիզամարգերը զարդարվում են շաուրմայանոցներով կամ այլ տաղավարներով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ