Բռնություն ՛՛Լոռի՛՛ հեռուստաընկերության տնօրեն, հայտնի լրագրող Նարինե Ավետիսյանի նկատմամբ:

0
3180

10154091_751846541527029_2583394329298289412_nԵրեկ երեկոյան մասնագիտական գործունեության ընթացքում բռնություն է գործադրվել ՛՛Լոռի՛՛ հեռուստաընկերության տնօրեն, հայտնի լրագրող Նարինե Ավետիսյանի նկատմամբ: Նրան զանգահարած քաղաքացին տեղեկացրել է, որ հորդառատ անձրևի տակ Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից կամրջի վրա ասֆալտապատման աշխատանքներ են իրականացնում: Նա գնացել է նշված վայր եւ մի քանի լուսանկար անելուց հետո միացրել է տեսախցիկը, երբ անսպասելի կերպով նրա վրա է հարձակվել »Շինպլյուս» շինարարական կազմակերպության ղեկավարը` Տիգրան Նազարյանը: Վերջինս աշխատողների հետ միասին Նարինե Ավետիսյանին գցել է գետնին եւ ուժով նրա ձեռքից վերցրել հեռախոսը:
Դեպքի վայրից Նարինե Ավետիսյանը գնացել է »Լոռի» հեռուստաընկերություն, որից հետո զանգահարել է ոստիկանություն եւ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին: Արթուր Սաքունցը ոստիկանությունում հանդես է եկել որպես տուժողի ներկայացուցիչ: Փորձագետ-քրեագետի գործողություններից հետո պարզվել է, որ բռնարարը ջնջել է տեսագրությունը և լուսանկարները:
Հարուցվել է քրեական գործ:
Տասնյակ քաղաքացիներ դատապարտել են Նարինե Ավետիսյանի նկատմամբ գործադրված բռնության փաստը՝ ՀՀ իրավապահ մարմիններից պահանջելով անհապաղ միջոցներ ձեռնարկել հանցագործությունը կատարողներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար։
՛՛Լոռի՛՛ հեռուստաընկերությունը խստորեն դատապարտում է նման գործելակերպը լրագրողի նկատմամբ եւ հավաստիացնում, որ գործի է դնելու լրագրողական ողջ հմտություններն ու զինանոցը՝ դեպքն ըստ էության եւ ամենայն մանրամասներով բացահայտելու եւ հանրությանը հասանելի ու հասկանալի դարձնելու համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ