Ժորա Հովհաննիսյանի անվան միջազգային երկրորդ մրցաշարը՝ Վանաձորում:

0
1669

Մարզական փառահեղ կենսագրություն ունեցող եւ մեծ հռչակ վայելող Վանաձորում սեպտեմբերի 30-ին սպորտային հերթական հրավառությունն էր: Ազատ ըմբիշ, վետերանների աշխարհի 15-ակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վարպետ, հնգակի հաղթող ու մրցանակակիր, ՀՀ վաստակավոր մարզիչ, Վանաձորի պատվավոր քաղաքացի Ժորա Հովհաննիսյանի անվան ազատ ընմբշամարտի մանկապատանեկան երկրորդ միջազգային մրցաշարն էր Ստ. Սարգսյանի անվան ՛՛Հայաստան՛՛ մարզաընկերության Վանաձորի մարզապալատում: Մրցաշարին մասնակցում էին ՀՀ բոլոր մարզերից, մայրաքաղաք Երեւանից եւ Արցախից հրավիրված ուժեղագույն ըմբիշները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ