Ծաղիկներ և 20.000-ական դրամներ՝ մարզի մի խումբ ուսուցիչների: Հոկտեմբերի 5-ը ուսուցչի օրն է:

0
1426

ԳԱԿ ՎՄ-ի նախասրահը մարդաշատ էր: Մարզի կրթության ու հանրակրթության ոլորտի մի խումբ աշխատողներ արժանացան մարզի ղեկավարության շնորհակալագրերին ու 20000-ական դրամ դրամական պարգևներին: Հանձնվեցին ծաղկեփնջեր ու հնչեցին ողջույնի խոսքեր՝ ուղղված մարզի գյուղական ու քաղաքային համայնքների դպրոցների 30-ից ավելի մանկավարժների, ինչպես նաև նախակրթարանների աշխատողների: Միասնական լուսանկար և տոնական բաժակներ՝ ի նշանավորումն ոլորտում հետագա ձեռքբերումների ու հաջողությունների:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ