Հաշմանդամություն ունեցող երեխաների համար ներառական կրթություն իրականացնող դպրոցներն անմատչելի են:

0
734

Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում օրակարգային 7 հարցով հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով Լոռու մարզային հանձնաժողովի հերթական նիստն է: Հատուկ հաստատությունների փակման պատճառով հաշմանդամություն ունեցող երեխաների՝ դպրոցներ հաճախելու, նրանց տնային ուսուցումը պատշաճ կազմակերպելու հետ կապված մի շարք դժվարություններ կան: Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը՝ այս մասին տեղեկացրեց նիստը վարող, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը: Խնդիրները հաղթահարելու նպատակով հանձնաժողովի անդամ հասարակական կազմակերպությունների ղեկավարներին առաջարկվեց համագործակցություն: Հանձնաժողովի քարտուղար Վալերի Ջաղինյանն էլ իր մտահոգությունը հայտնեց հաշմանդամություն ունեցող երեխաների համար ներառական կրթություն իրականացնող դպրոցների անմատչելիության կապակցությամբ, ապաև թվեր հրապարակեց:

СВЕРНУТЬ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ