Վանաձորի բնակչուհին քաղաքապետարանից փոխհատուցում է պահանջում՝ բնակարանի վնասի դիմաց:

0
639

Մյասնիկյան 6/32 հասցեի բնակչուհի Մարիամ Լալայանը պատրաստվում է դատական կարգով Վանաձորի համայնքապետարանից պահանջել 4000 դոլարի չափով փոխհատուցում՝ բնակարանի վնասի դիմաց: Կնոջ պնդմամբ խոնավությունից լոգարանի ու ննջասենյակի առաստաղի խարխլման, պատշգամբի փլուզման պատճառը վերին հարկի հարևանուհին է` Անժելա Կիրակոսյանը: ՛՛Լոռի՛՛ հեռուստաընկերության թեժ գծին զանգահարած տարեց կնոջ խոսքերով Վանաձորի համայնքապետարանը անհայտ հանգամանքներում արդեն 2 տարի է հատկացնում է բնակարանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ