Աշխարհի 16-ակի վետերան-ըմբիշ ժորա Հովհաննիսյանը պատրաստվում է նոր հաղթանակների:

0
395

ՀՀ վաստակավոր մարզիչ, վանաձորցի 56-ամյա ժորա Հովհաննիսյանը 16-րդ անգամ ազատ ոճի ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնության մրցագորգից դուրս եկավ անպարտելի ըմբշամարտիկի կեցվածքով: Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում հոկտեմբերի 13-15-ը կայացած առաջնությանը մեր վետերան ըմբիշը հանդես էր գալիս 62 կգ քաշային կարգում: 4:0 հաշվով հաղթանակ տանելով ճապոնացի Սիսումու Հաշիուրայի նկատմամբ, Ժորա Հովհաննիսյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ եւ 14:3 հաշվով ջախջախեց ռուսաստանցի Գենադի Մերդովին: Եզրափակչի ուղեգրի համար Հովհաննիսյանը պայքարեց ռուս Վիկտոր Չերկաշինի հետ և հաղթեց 8:2 հաշվով: Պակաս դիտարժան չէր նաեւ չեմպիոնական գոտեմարտը: Ամերիկացի ըմբշամարտիկ Հեջ Նիլսոնը 9:1 խոշոր հաշվով պարտվեց՝ հաղթողի տիտղոսը կրկին թողնելով մեր վետերան ըմբիշին: Մասնակցում էին 64 երկրների ուժեղագույն վետերանները, անգամ ներկայացել էին օլիմպիական չեմպիոններ, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթողներ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ