Նկարչուհի Ռայա Ղարաբեկյանն անհատական 6-րդ ցուցահանդեսը նվիրել է հոր ծննդյան 100-ամյակին:

0
418

ԳԱԿ ՎՄ-ի մուտքի մոտ վաստակաշատ շինարար, Հայրենական Մեծ Պատերազմի վետերան Արամ Ղարաբեկյանի դիմանկարն է, բակում՝ արվեստասեր հանրությունը: Կենտրոնում բացվում էր Արամ Ղարաբեկյանի դստեր՝ մասնագիտությամբ ինժեներ, գեղանկարչուհի Ռայա Ղարաբեկյանի 6-րդ անհատական ցուցահանդեսը, որ նկարչուհին նվիրել էր հայրիկի 100-ամյա հոբելյանին: Ողջույնի, խրախուսանքի ու օրհնության խոսքերից հետո միջոցառումը շարունակվեց կենտրոնի մուտքը երիզող կարմիր ժապավենից այն կողմ, ուր և ցուցադրված էին գեղանկարչուհու աշխատանքները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ