՛՛Մի լքիր ինձ՛՛ ներառական պար-ներկայացում Վանաձորում:

0
993

ԳԱԿ-ին կից գործող Փոքր թատրոնում 4 տարի առաջ մեծ հեղափոխություն եղավ: ՛՛Պար առանց սահմանների՛՛ ծրագրի շրջանակներում ձևավորված ներառական պարախումբը թռչելու հրաշալի լիցքեր փոխանցեց հաշմանդամություն ունեցող անձանց՝ նվիրելով նրանց պարի անսահմանափակ երկնակամարը: Անգլիական ՛՛Կանդուկո՛՛ խմբի վարպետության դասերի շնորհիվ՝ տասնյակ մասնակիցներից ձևավորվեց պարախումբ, որի ամեն մի բնակիչ ձեռքերն զգուշությամբ հետ քաշեց պատերից ու հենարաններից, իջավ սայլակից ու հեծանիվից, որպեսզի բարձրանա, նախ բեմ, այնուհետ իր հոգսերից, ապա և իր աչքին բարձրանա եւ հավասարվի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ