Լրագրողի դժգոհությունը՝ բռնության դեպքի առիթով անհիմն է:Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյան

0
265

Պաշտոնավարման 100 օրվա առթիվ Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանն ասուլիս է հրավիրել, ներկայացրել մարզում անցնող 9 ամիսներին տեղի ունեցած իրավախախտումների հիմնական պատկերը: Ապօրինի անտառահատումների մասով, ըստ դատախազ Մարտիրոսյանի, մի շարք գործեր դեռևս ընթացքի մեջ են: Ապօրինության 86 դեպքերի արդյունքում պետությանը հասցված վնասի չափը կազմել է ավելի քան 44 մլն դրամ: Բոլոր դեպքերում չէ, սակայն, որ հարուցվել են քրեական գործեր: Լրագրողի հանդեպ բռնության միջադեպի մասին մեր հարցադրմանն առ այն, որ լրագրողը դժգոհ է նախաքննության ընթացքից և փորձաքննության արդյունքներից, ինչպես նաև առաջադրված հոդվածից՝ այն է լրագրողի գործունեության խոչընդոտում, Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը որևէ խնդիր չի տեսնում: Նրա կարծիքով ամեն ինչ իրավաչափ է: Մանրամասները՝ տեսանյութում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ