Անկեղծ շփում ու ընթերցանություն՝ Վանաձորի ամերիկյան անկյունում՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսից:

0
591

Լոռու մարզային գրադարանում՝ Ամերիկյան անկյունում, Վանաձորի տարբեր դպրոցների 5-7-րդ դասարանցիներ հանդիպում ունեցան ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ, ով նրանց համար ընթերցեց Շել Սիլվերսթոնի ՛՛Անձնվեր ծառը՛՛ գործը: Դեսպանի այցելության նպատակը Վանաձորի Ամերիկյան անկյան հիմնադրման 10-ամյա հոբելյանն էր: Իր խոսքում նա նշեց. ՛՛Ամերիկյան անկյունը հրաշալի հնարավորություն է ոչ միայն Վանաձորի, այլև շրջակա գյուղերի բնակիչների համար՝ տեղեկանալու Ամերիկայի, այնտեղ ուսանելու հնարավորությունների մասին, զարգացնելու անգլերենը, ծանոթանալու մեր մշակույթին ու արժեքներին: Այնպես որ՝ ես բոլորին հորդորում եմ այցելել Ամերիկյան անկյուն, ծանոթանալ մեր ռեսուրսներին ու հնարավորություններին՛՛: Երեխաները դեսպան Միլսի հետ կիսվեցին նաև երազանքներով ու ապագա մասնագիտության վերաբերյալ մտորումներով: Միջոցառման ավարտին դեսպան Միլսը, ի նշան հայ-ամերիկյան մշակութային կապերի տարածման գործում մշտական աջակցության, հավաստագիր հանձնեց նաև Լոռու մարզային գրադարանի տնօրեն Կարինե Հակոբյանին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ