Վանաձորի 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադը 25 տարեկան է:

0
288

ԵԿՄ Վանաձորի տարածքային բաժանմունքում 5-րդ կամավորական մոտոհրաձգային բրիգադի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառում է՝ մասնակցությամբ ԵԿՄ անդամների, հոգևոր և պաշտոնատար այրերի: Ներկաներին ողջունեց 884-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, ԵԿՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, գնդապետ Կամո Հովհաննսիյանը: Նրա գումարտակը Արցախյան գոյամարտում ունեցել է 24 զոհ, 36 վիրավոր: 5-րդ կամավորական մոտոհրաձգային բրիգադը կազմավորվել է 1992 թվականի նոյեմբերի 28-ին, կազմավորման առաջին օրերից եղել Արցախյան պատերազմի ամենաթեժ կետերում, աչքի ընկել բարձր մարտունակությամբ և տոկունությամբ: Բրիգադի մարտիկները, ցուցաբերելով անսահման խիզախություն և հայրենասիրություն, ազատագրել են Արցախի ավելի քան 50 բնակավայր:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ