ՏԻՄ ոլորտի օրենսդրական փոփոխությունները՝ ի նպաստ հանրային կառավարման թափանցիկության:

0
341

Լոռու մարզխորհրդի հերթական նիստը մեկնարկում է ՏԻ ոլորտում, ՀՀ օրենսդրական փոփոխություններով պայմանավորված, մարզի համայնքների ՏԻՄ-երի կողմից իրականացվելիք աշխատանքների մասին զեկույցով: ՏԻ եւ համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Ժիրայր Ղազարյանի խոսքով 2017 թ նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում մարզի 61 համայնքների միավորման արդյունքում կազմավորվել են 10 խոշորացված համայնքներ: 3000 և ավելի բնակիչ ունեցող համայնքներում ավագանու նիստի օրակարգի նախագիծն այսուհետ ենթակա է հրապարակման ԶԼՄ-ներով և համայնքի պաշտոնական համացանցային կայքի միջոցով: 10.000 և ավելի բնակիչ ունեցող համայնքներում ավագանու նիստերն առցանց պետք է հեռարձակվեն համայնքի պաշտոնական համացանցային կայքում: Այս եւ բազմաթիվ այլ հարցերի անդրադարձը՝ տեսանյութում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ