Վանաձորի մանկատունը տոնել է հիմնադրման 20-ամյա հոբելյանը:

0
801

Վանաձորի մանկատան 20-ամյակին նվիրված հանդիսությանը մեծ ու բազմանդամ ընտանիքին շնորհավորելու էին եկել մանկատան նախկին և ներկա աշխատակիցները, բարեկամ- բարեգործները, տարիներ շարունակ համագործակցող հաստատությունների, հիմնարկ-ձեռնարկությունների ներկայացուցիչները, մանկատան սաների ապագայով մտահոգ քաղաքացիներ: Ներկաները դիտեցին մանկատան առօրյան ամբողջացնող ՛՛Լոռի՛՛ հեռուստաընկերության պատրաստած տեսաֆիլմը: Պետության հոգածության ներքո գտնվող երեխաների դաստիարակության գործում ունեցած ավանդի համար Վանաձորի մանկատան տնօրեն Մարինե Դավթյանն ու մի շարք աշխատակիցներ արժանացել են պատվոգրերի՝ Վանաձորի քաղաքապետարանի և Լոռու մարզպետարանի կողմից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ