Տեղական քաղաքականություն. 2018-ին Վանաձորում նոր կրճատումներ կլինեն համայնքային հիմնարկներում

0
390

2018-ին Վանաձորի համայնքային ենթակայության հաստատություններում դարձյալ կրճատումներ կլինեն: Շուրջ 60 հաստիքների օպտիմալացման արդյունքում գրեթե 55 միլիոն դրամի խնայողություն կլինի: 14 միլիոն կխնայվի սպորտի ոլորտի 16,5 հաստիքների կրճատման արդյունքում: Ըստ սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանի՝ օպտիմալացումը հիմնականում սպասարկող անձնակազմի ու մեթոդիստների հաշվին է արվել: Մշակույթի ոլորտում հաստիքների կրճատումների և ակնկալվող ֆինանսական տնտեսումների մասին զեկույցում Մշակույթի բաժնի պետ Գոռ Բադյանը չհրապարակեց թվական տվյալներ՝ կրճատվող հաստիքների մասին: Նշեց միայն, որ մանկապարտեզներում սպասվում են 21 մլն 600000, երաժշտական դպրոցներում՝ավելի քան 8 միլիոն, այլ մշակութային հաստատություններում՝ ավելի քան 9 միլիոն դրամ տնտեսումներ: “Տեղական քաղաքականություն” հաղորդումն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: Հաղորդման ընթացքում հնչած կարծիքները հեղինակներինն, են և կարող են չհամընկնել հանձնաժողովի կարծիքների հետ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ