» «Սաստեքս» ընկերությունը խաբում է մեզ»: Աշխատակիցները դժգոհում են ուշացող աշխատավարձերից:

0
432

“Սաստեքս” ընկերությունը խաբել է մեզ: Ֆաբրիկայի նոր կառուցվող մասնաշենքի շինարարության վրա աշխատող շինարարները դիմել էին «Լոռի» հեռուստաընկերություն՝ ուշացած աշխատավարձերի խնդիրը բարձրաձայնելու նպատակով: Բուն գործատուի՝ «Սաստեքս» ընկերության ղեկավար հոլանդահայ Քրիստիան Գելեջիի մասին, աշխատակիցները քիչ են տեղեկացված: Ասում են, որ ինչ որ փաստաթուղթ են ստորագրել, որի բովանդակությանը ծանոթ չեն, իրենց օրինակն էլ չունեն: Հավաստիացումներ են ստացել, որ երկարատև՝ 2-3 տարվա աշխատանք կունենան, հիմնվել բանավոր պայմանավորվածությունների վրա ու 2017-ի ապրիլ-մայիս ամիսներից սկսել աշխատել ու կանգնել փաստի առաջ: Մանրամասները՝ տեսանյութում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ